Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են կույրերի Հայաստանի չեմպիոնն ու մրցանակիրները

321
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 16:45
Հայտնի են կույրերի Հայաստանի չեմպիոնն ու մրցանակիրները

Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց Հայաստանի անհատական առաջնությունը: Եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 14 կույր շախմատիստ, անցկացվել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:

Առաջնության չեմպիոն է դարձել Լյուդվիգ Ղարիբյանը՝ 13 հնարավորից հավաքելով 12,5 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրել է Յուրիկ Ավետիսյանը (11,5 միավոր), իսկ 3-րդ տեղը՝ Նաիրի Ավագյանը (10,5 միավոր):