Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»

636
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 19:15
Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները»

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հուլիսի 7-ին Վարդավառի տոնախմբության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել.

Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:
Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապնից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին՝ վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները: