Չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում. մեղադրանք է առաջադրվել բուժքրոջն ու բժշկուհուն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի առանձին աշխատակիցների մասնակցությամբ անօրինական վարձատրության, կաշառքի, խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում միացվել են մեկ վարույթում և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2015-2018թթ. ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը և նրանցից երկուսին առաջադրվել է մեղադրանք: Այսպես՝ հունիսի 27-ին թիվ 16 պոլիկլինիկայի 1 բուժքրոջ մեղադրանք է առաջադրվել՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, 1 բժշկուհու ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ հունիսի 28-ին ևս երկու բուժքույր հարցաքննվել է որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
116230.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
39027.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17426.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18225.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14519.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
56718.04.2024, 12:24