Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» համերգային ծրագիրը՝ Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շարքում բազմաթիվ են երեխաների համար նախատեսված հետաքրքիր միջոցառումները: Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու երգչի ամենահայտնի և սիրված, նաև մանուկների համար ուսուցողական կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Համերգի ընթացքում փոքրիկները ձայնակցել, պարել և, առիթը բաց չթողնելով, լուսանկարվել են Մարթեն Յորգանցի հետ: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատենական ստեղծագործական կենտրոնների սաները: Միջոցառման մասնակիցը դարձած մանուկների ծնողները նկատել են, որ մայրաքաղաքի սրտում Յորգանցի բացօթյա անվճար համերգը հաճելի իրադարձություն էր: |
«Չկարողացանք տեղական իշխանություններից ստանալ անհրաժեշտ հավանությունը». մանկական երկաթուղին չի վերակառուցվի
198210.04.2024, 23:36Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
218127.03.2024, 23:48«Որտե՞ղ են պետական մարմինները. լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»․ Զառա Հովհաննիսյան
275014.03.2024, 09:48Ծնվել է վանաձորցի ընտանիքի 12-րդ երեխան
26805.03.2024, 11:00Mickey Mouse Funhouse-ը կցուցադրի Վարդավառի տոնին նվիրված դրվագ (տեսանյութ)
149029.02.2024, 22:36Վահագն Դավթյանը՝ «օղակներ» վարժության բրոնզե մեդալակիր
23724.02.2024, 21:24