Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Կենտրոն» հ/ը «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերը բաց նամակով դիմել է Ծառուկյանին

456
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 18:15
«Կենտրոն» հ/ը «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերը բաց նամակով դիմել է Ծառուկյանին

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Ես՝ Մարգարիտ Դավթյանս, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մոտ 2 տարի եթեր հեռարձակվող «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերս, Ձեզ եմ ուղղում իմ դիմում-բողոքը:
Պարոն Ծառուկյան, ս/թ ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, Ձեր հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը կեսից ընդհատվել է, այնուհետև հաղորդման հեռաձակումը կասեցվել է:
Հեռուստաընկերությունում մեզ ասացին, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղորդման հեռարձակումը: Այլևս որևէ այլ հիմնավորում-պատճառ չի հնչել:
Ես բազմիցս փորձել եմ հանդիպել Ձեզ հետ, դիմել եմ Ձեր օգնականներին, դիմել եմ Իվետա Տոնոյանին, ով խոստացավ Ձեր օգնականի միջոցով կապ հաստատել մեր միջեւ:
Բայց, վերջինիս դիմելուց հետո այլևս ոչ ինքը, ոչ էլ՝ օգնականները հեռախոսազանգերիս առ այսօր չպատասխանեցին: Ինձ համար այս երեւույթը ևս մնաց առեղծված:
Այստեղից և այլ պատճառներից, որոնք այս տեքստի բովանդակության մեջ կշրջանցեմ, ինձ համար ակնհայտ է դառնում, որ ոմանք ուղղակի խոչընդոտում են մեր հանդիպմանը՝ ելնելով իրենց պատճառներից:
Հարկ եմ համարում նշել, որ հաղորդման հեռարձակումը ընդհատվեց այն օրը, երբ «Առողջարան» հաղորդաշարը Մոսկվայում, որպեսզ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով հայտարարված 10 երկրների համապետական մրցույթի հաղթող լավագույն հաղորդաշար, մասնակցում էր 63 պետությունների ընդգրկումով միջազգային խոշոր կոնֆերանսի, այդպիսով ամենաբարձր մակարդակով արտերկրում ներկայացնելով նաև «Կենտրոն» հ/ռ-ը: Միայն «Կենտրոն» հ/ռ-ի հետ հաղորդաշարի համագործակցության 2 տարվա ընթացքում այն բազմիցս լավագույնս ներկայացրել է հեռուստաընկերությունը պատվավոր ամենաբարձր հարթակներում: Այդ թվում էր նաև պատվավոր հյուրի կարգավիճակով հաղորդաշարի մասնակցությունը Հնդկաստանում անցկացված միջազգային խոշորագույն ցուցահանդես-կոնֆերանսին՝ ի աջակցություն գերժամանակակից բուժտեխնոլոգիաների և բժշկական տուրիզմի զարգացման:
Այսպիսով փաստել կուզեմ «Առողջարան» հաղորդաշարի մասնագիտական բարձր որակը:
Այսինքն այն եթերից չէր կարող հեռացվել որպես անորակ հեռուստանախագիծ: Խորապես համոզված եմ, որ առանց նախազգուշացման ու պատճառաբանության աշխատակիցներին այսպես հեռացնելը մեղմ ասած, պարզապես ապտակ է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, եթե չխոսենք բարոյական հարթության մասին:
Ակնկալում եմ կատարվածի մասին մեկնաբանություն:
Հարգանքներով՝ Մարգարիտ Դավթյան