Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

285
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 09:55
Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է:

Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունն ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու և սեփական դեմքը փրկելու միջոց է: Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնն իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանն ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից և ազատվեն ծառայությունից:

Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում: