Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը

519
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 20:30
Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում նա նշել է, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում, հայտնել է Armenpress-ը։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։