Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Վայը եկել է տարել այդ դատավորին». Նիկոլ Փաշինյան

351
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 17:00
«Վայը եկել է տարել այդ դատավորին». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն լուրին, որ դատարանները մի շարք դեպքերում կալանքի սակցիա չեն տալիս ձերբակալված անձանց: «Ընդհանուր առմամբ ես այդտեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, ասել եմ, որ դատարանները պետք է լինեն անկախ: Ես չեմ զանգելու որևէ դատավորի ու որևէ վարչական ճնշում չեմ տալու:

Եթե նրաք գործում են օրենքի շրջանակներում, ապա դա նորմալ է: Եթե հանկարծ պարզվի՝ որևէ դատավոր գործում է անձնական, ֆինանսական, կոռուպցիոն, բարեկամական կլանային շահագրռությունների շրջանակում, վայը եկել է նրան տարել՝ ով ուզում է լինի:

Եթե կան դատավորներ, ովքեր շարունակում են նախկինի պես զանգեր ստանալ և ըստ դրանց գործել, ապա զանգողն էլ, ստացողն էլ, շատ լուրջ խնդիրներ կունենան:

Մեր նպատակը բանտերը լցնելը չէ, այլ օրինականություն հաստատելը»,- ասաց վարչապետը:

«Վայը եկել է տարել այդ դատավորին». Նիկոլ Փաշինյան