Ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով 22 գործ է քննվում
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4 գործով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ: Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33.227.700ՀՀ դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը: Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու և ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու և արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության և այլ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ: |
Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
425Երեկ, 21:54Փաշինյանը մերժել է Մակրոնի խնդրանքը
57203.05.2024, 22:54«Մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա». Նիկոլ Փաշինյան
51602.05.2024, 11:36«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈՒՀ-երում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15029.04.2024, 12:48«Ուսուցիչներին ստիպում են զբաղվել Նիկոլի քարոզչությամբ». Նաիրի Հոխիկյան
19228.04.2024, 02:00Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
16825.04.2024, 10:36