«Սմբատ Գոգյանը դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր». Սերոբ Խաչատրյան
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել. «Շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանի նշանակումը դարձավ քննարկումների բուռն թեմա։ Սմբատ Գոգյանը Շիրակացու ճեմարանում սովորելու ժամանակ դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր։ Համաշխարհային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտների 80%-ը Հայաստանում չեն աշխատում։ Սմբատն էլ կարող էր գնալ և դասավանդել աշխարհի հայտնի մի համալսարանում։ Բայց մարդը մնացել է Հայաստանում, պրպտում է, մաթեմատիկայի և բնագիտության դասավանդմա հետաքրքիր մոդելներ է ստեղծում, չնչին աշխատավարձով օգնում է Հայաստանի դպրոցականներին, գիտությամբ է զբաղվում, մասնակցում է քաղաքացիական շարժումներին։ Հայաստանը կզարգանա, եթե մենք հասկանանք ու գնահատենք Սմբատի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց»։ Աղբյուրը` Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջ |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11023.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
32018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
211112.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
211512.04.2024, 17:48