Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում ՀՀ ՊՆ սպան Mazda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա դեռահասին

390
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 23:00
Գյումրիում ՀՀ ՊՆ սպան Mazda-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա դեռահասին

Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մակիչ Ադամյանը իր վարած Mazda մակնիշի 34 FF 575 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 16-ամյա Դ. Հ.-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ադամյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավտոծառայության պետ։