Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

51-ամյա կինը եռյակ է ունեցել

2319
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 10:50
51-ամյա կինը եռյակ է ունեցել

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում 51-ամյա կինը եռյակ է ունեցել. նրա առաջին ծննդաբերություն է եղել, հաղորում է РИА Новости-ն:

«Եռյակը լույս աշխարհ է եկել երկուշաբթի: Երկու տղա և մեկ աղջիկ: Տղաները ծնվել են 1480 և 2300 գրամ քաշով, իսկ աղջիկը՝ 2400 գրամ»,- հայտնում է գործակալությունը:

Բժիշկների խոսքով՝ նորածիններն անհրաժեշտ բուժում են ստանում:

«Ծննդաբերել 50 տարեկանում՝ կնոջ առողջության լավ ցուցանիշն ու մանկաբարձի փորձառությունն է»,- ասել է գլխավոր բժիշկը: