Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

«Քիմիոթերապիայի դեղերը ներկրել են միայն իշխանության բարձրագույն սանդղակին կցված օլիգարխները». Նաիրա Զոհրաբյան

97
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 12:10
«Քիմիոթերապիայի դեղերը ներկրել են միայն իշխանության բարձրագույն սանդղակին կցված օլիգարխները». Նաիրա Զոհրաբյան

«Մեր նախորդ կառավարությունները փառահեղորեն զարգացրել են առասպելաբանության ժանրը Հայաստանում ու դրանցից մեկն էլ վերաբերում էր ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն ստեղծելուն՝ միջնադարյան ախտորոշմամբ, քիմոթերապիայի բրոնզեդարյան մեթոդներով, որից մարդիկ մեռնում են: Չնայած պետպատվերի ցանկում ներառված է դարի հիվանդության բուժման մի մեծ հատվածը, բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դաշտը մոնոպոլացված է. քիմիոթերապիայի դեղեր իրավունք են ունեցել բերելու միայն իշխանության բարձրագույն սանդղակին կցված օլիգարխներն ու դրանք վաճառել մի քանի անգամ ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում»,- Բյուջե 2017-ի քննարկման ժամանակ, դիմելով Առողջապահության նախարարին, մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նախարարը տեսնում հարցի կարգավորումը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ ուռուցքաբանքությունը գերակա ոլորտ է լինելու՝ թե հիվանդության վաղ հայտնաբերման, թե բուժման հետ կապված: «Դեղերի ոլորտում ևս ունենք խնդիրներ. կառավարության որոշումները լավ չեն գործել: Մենք թույլ ենք տալու ցանկացած մարդու և ընկերության ներկրել ցանկացած դեղ՝ անվտանգություն ապահովելու, սերտիֆիկացիա, սերիաների փորձաքննություն անցնելու դեպքում: Դա բերելու է մոնոպոլիաների վերացման»,- հայտարարեց նախարարը:

Պատգամավորն առաջարկեց օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար տրվող գումարների մեծ մասը հատկացնել ախտորոշմանն ու կանխարգելմանը: «Այո, ակտիվացնելու ենք հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու ու բուժելու ծրագրերը»,- արձագանքեց նախարարը: