Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Փհենյանը կրկին սպառնացել է չեղարկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը

1397
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 12:10
Փհենյանը կրկին սպառնացել է չեղարկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպման ճակատագիրը կախված է ամերիկյան կողմից, հաղորդում է Yonhap News Agency-ն:

«Եթե ԱՄՆ-ն շարունակի կառչել անօրինական և խայտառակ գործողություններից, ապա Հյուսիսային Կորեան կվերանայի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն: Ըստ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի՝ հանդիպումը կախված է Միացյալ Նահանգների պահվածքից և որոշումներից:

Նման հայտարարության պատճառ է դարձել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի արտահայտությունը, ով Հյուսիսային Կորեան համեմատել էր Լիբիայի հետ և ասել, որ եթե Հյուսիսային Կորեան չհրաժարվի միջուկային ծրագրից, ապա նրան ևս «լիբիական սցենար» է սպասվում:

Ավելի վաղ Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման կապակցությամբ կասկածներ էր հայտնել: