««Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ». Արամ Փախչանյան
Մի բան էլ գրեմ և գնամ քնելու։ «Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ։ Այո, մենք պիտի՛ ունենանք էլիտար կրթություն Հայաստանում՝ հասանելի ԲՈԼՈՐԻՆ։ Եթե չբերես քո կրթությունը աշխարհում առկա լավագույն նմուշների մակարդակի, միշտ կմնաս ճղճիմ վիճակներում։ Էլիտար կրթություն բոլորի համար՝ սա է միակ նպատակը, որի համար իմաստ ունի վիզ դնել կրթության ոլորտում։ Այո, մենք պիտի ունենանք էլիտար երիտասարդություն՝ համաշխարհային մակադրակով մրցունակ։ Էլիտար կրթության հետ պայքարողները երևի թե կարծում են, որ հայերը պիտի վզները ծռած անընդհատ դիմեն օտարներին։ Եվ իրենց օրինակով, օտարի տված 30 արծաթի դիմաց մենք մեզ պիտի անըդնտատ համոզենք, որ չենք կարողանա առանց այդ օտարների մի քայլ գցել, էլ ուր մնաց դառնանք աշխարհի ամենաթափով ազգերից մեկը։ Մեր արածը էլիտարիզմ չէ։ Մեր արածը կոչվում է հավակնություն։ Աղբյուրը` Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջ |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11023.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
32018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
211112.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
211512.04.2024, 17:48