Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Առաջիկայում ԿԳ փոխնախարարի պաշտոնից կազատվի ՖԼԵՇ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մտերիմ Մանուկ Մկրտչյանը

626
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 10:35
Առաջիկայում ԿԳ փոխնախարարի պաշտոնից կազատվի ՖԼԵՇ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մտերիմ Մանուկ Մկրտչյանը

Թավշյա հեղափոխության ալիքը շարունակվում է: Նոր կառավարությունը լայնածավալ փոփոխություններ է կատարում ինչպես կառավարության աշխատակազմում, այնպես էլ՝ նախարարություններում: Այս պահին կառավարության նոր անդամներն ու նախարարներն արդեն ձեռնամուխ են եղել նախորդ իշխանության դրածոներից ազատվելու գործին: Ասում են՝ առաջիկա օրերին աշխատանքից կազատվի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով ՖԼԵՇ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ընկերն է: ԿԳ նախարարի մյուս տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ով ևս Բարսեղ Բեգլարյանի մարդն է և վերջինի՝ «Բարեպաշտ սերունդ» համայնքի անդամ, արդեն ազատվել է աշխատանքից: