Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայում կոչ են արել խստացնել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց դեմ պատժամիջոցները

1401
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 10:35
Մեծ Բրիտանիայում կոչ են արել խստացնել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի միջազգային հանձնաժողովը հրապարակել է «Մեծ Բրիտանիայում ռուսական կոռուպցիայի» մասին զեկույցը, որում կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանը խստացնել պատժամիջոցներն այն անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն Կրեմլի հետ, հաղորդում է РИА Новости-ն:

«Մոսկովյան ոսկի. ռուսական կոռուպցիան Մեծ Բրիտանիայում» անվանումը կրող զեկույցում ասվում է, որ Լոնդոնում Կրեմլի հետ կապ ունեցող կոռումպացված անձինք վտանգ են ներկայանցում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար: Այդ կապակցությամբ խորհրդարանականները կոչ են անում պայքարել այդ անձանց հետ և խստացնել նրանց նկատմամբ պատժամիջոցները:

Ինչպես նաև հաղորդվում է, որ նրանք կոչով դիմել են նաև Եվրոմիությանը, ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին: