Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Այս պահին ամառանոցում ժամանակավոր ապրում են Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Գագիկ Հարությունյանը». Նիկոլ Փաշինյան

608
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 13:25
«Այս պահին ամառանոցում ժամանակավոր ապրում են Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Գագիկ Հարությունյանը». Նիկոլ Փաշինյան

«7-8 առանձնատներ կան կառավարական ամառանոցում ու որպես պատմանական, հետաքրքիր վայր, կուզեմ ցույց տալ այն առանձնատունը, որտեղ ժամանակին բնակվել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը... Այս պահին ամառանոցում ժամանակավոր ապրում են Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Գագիկ Հարությունյանը»,- կառավարական ամառանոցը ցուցադրելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդեն հայտնել էինք, որ Փաշինյանն ուղիղ եթերում ցույց է տվել վարչապետի առանձնատունը:

«Այսօր ևս մեկ ուղիղ եթեր ունեմ, հնարավոր է՝ քիչ անց ու ասելիքս վերաբերելու է դատական համակարգին»,- եզրափակեց նա: