Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հրավերք ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում. «Ժամանակ»

357
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 10:20
Հրավերք ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին:

Հայաստանը չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում:

Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»:

Մանրամասները՝ թերթի համարում: