Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արագաչափերը պետք է մնան, բայց հստակ ու թափանցիկ պիտի երևա, թե ուր է գնում փողը». Երվանդ Վարոսյան

472
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 22:25
«Արագաչափերը պետք է մնան, բայց հստակ ու թափանցիկ պիտի երևա, թե ուր է գնում փողը». Երվանդ Վարոսյան

Արագաչափերը պետք է մնան, բայց միայն հստակ անհրաժեշտ վայրերում, ոչ թե ամեն 20, 30 կամ 40 արագությամբ սահմանված վայրերում վարորդ «որսալու» համար հարմարեցված վայրերում։ Տուգանքի չափերն էլ պետք է վերանայվեն։
Խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները ևս պետք է գործեն, բայց հստակ կարելի է սահմանել, թե դրանք ինչ խախտում պիտի գրանցեն, օրինակ՝ կարմիր լույսի առկայությամբ խաչմերուկն անցնելը, կամ անցնելու կարգը խախտելը, բացառելով ամեն մի գիծ տրորելու, 30 վայրկյան մի տեղ կայանելու համար «գնդակահարելու» ավանդույթը։
Ու ամենակարևորը, հստակ ու թափանցիկ պիտի երևա, թե ուր է գնում փողը։