Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ

770
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 23:15
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած Opel մակնիշի 35 NF 935 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած КамАЗ մակնիշի 35 NA 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները տեղեկացրել են, որ մահացածն Opel-ի վարորդի մայրն է, ում անունը Քնար է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները:

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կա զոհ
Աղբյուրը`   shamshyan.com