Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ոսկան Սարգսյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջի մասին

379
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 17:40
Ոսկան Սարգսյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջի մասին

Ավելի քան մեկ ամիս առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ֆուտբոլի խաղադաշտ հիմնելու առիթով իր հետ սահմանագոտի տարած լրագրողներին ասաց, որ այդտեղ է եկել Սերժ Սարգսյանի հանձնարարականով: Այդ ժամանակ ես գրեցի, որ Սերժ Սարգսյանը հասարակական կազմակերպություն հանդիսացող ՀՖՖ նախագահին հանձնարական տալու իրավունք չունի: Հիմա հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն ասում է.«ՀՖՖ նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է: Ես ունեմ խնդիր, որը լուծելուց հետո կորոշեմ՝ ինչ կանեմ: Մտածում եք՝ ձեր կամ որևէ մեկի ասելո՞վ պետք է հեռանամ: Չկա մեկը, ով կարող է ինձ պարտադրել հեռանալ»։ Մի ելք կա՝ Սերժ Սարգսյանին հորդորել, որ նա Ռուբեն Հայրապետյանին հրաժարականի հանձնարական տա: