Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին

389
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 18:15
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: