Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մայրաքաղաքում երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը

459
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 20:05
Մայրաքաղաքում երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը

Մայիսի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-23:00-ը, երկրորդ անգամ անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Այն ընդգրկված է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Նախատեսված է մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, ինչպես նաև անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձնել հիշարժան:

«Երևանի գինու օրեր» միջոցառումը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ: