Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել

374
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 18:35
Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին հիվանդանոց: Թե ինչն է եղել երիտասարդ տղայի ծայրահեղ այդ քայլին դիմելու հանգամանքը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում: