Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում հարձակում են գործել ոստիկանների վրա. հանցագործին ոչնչացրել են

1497
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 14:05
Ռուսաստանում հարձակում են գործել ոստիկանների վրա. հանցագործին ոչնչացրել են

Նիժնի Նովգորոդում տղամարդը, ով հարձակում է գործել ոստիկանների վրա, ձերբակալման ժամանակ ոչնչացվել է, ոստիկանության 3 աշխատակից վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին:

Նշվում է, որ հանցագործը հարձակում է գործել փաստաթղթերը ստուգելու ժամանակ, ապա թաքնվել բնակելի տան շքամուտքում և շրջափակել բնակարաններից մեկը: «Հաշվի առնելով վտանգը՝ ՌԴ ԱԴԾ հատուկ նշանակության աշխատակիցները մեկնել են այդ հասցեով, բնակիչներին տարհանել են և ոչնչացրել հանցագործին»,- ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր Ռուսաստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: