Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Նաիրի» ԲԿ-ն հերքում է Սերժ Սարգսյանի մոր մահվան լուրը

1326
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 17:15
«Նաիրի» ԲԿ-ն հերքում է Սերժ Սարգսյանի մոր մահվան լուրը

Մամուլում ու համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մահացել է պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի մայրը, ով արդեն մի քանի օր գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանը հերքեց այդ լուրերը. «Հիվանդի վիճակը բավարար է, նա անցնում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում: Դեռ չեմ կարող ասել՝ երբ դուրս կգրվի»,- ասաց նա: