Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել». Տիգրան Մանսուրյանի ուղերձը

401
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 20:20
«Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել». Տիգրան Մանսուրյանի ուղերձը

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է։

«Մեր հարևան ոսոխի հետ հարաբերվելիս՝ այս էլ քանի տարի, գերադասեցինք տեղ տալ խոսքին և ոչ թե զենքին։ Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել։ Պիտի՛ կարողանանք։

Ժամանակակից համաշխարհային քաղաքագիտական միտքը «կառավարելի քաոս» ձևակերպումն ունի։ Ինձ այնպես է թվում, որ մենք՝ Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների մասնակիցներս, օրեցօր խորանում ենք դեպի քաոս։ Աստված մի արասցե, հետն էլ անկառավարելիության գիրկն ընկնենք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։