Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ զոհվել է, տուժածի վիճակը ծանր է

285
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 10:35
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ զոհվել է, տուժածի վիճակը ծանր է

Ապրիլի 15-ին՝ ժամը 05:54-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Lada-21013» մակնիշի 34 TO 011 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ «KamAZ» մակնիշի բեռնատարի, ինչի հետևանքով «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1990 թ. ծնված Ա. Փ.-ը տեղափոխվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Lada-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել մեքենայից, մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: