Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Եգիպտոսում հայտնաբերվել է հունահռոմեական տաճար

2548
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 22:05
Եգիպտոսում հայտնաբերվել է հունահռոմեական տաճար

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են հունահռոմեական ժամանակաշրջանում կառուցված տաճարի մնացորդներ Ալ Սալամ տեղանքում՝ Սիվա օազիսից 5 կմ արևելք:

Հետազոտողներին հաջողվել է գտնել տաճարի առաջամաս, գլխավոր մուտքն ու հիմքի հատվածներ: Բացի այդ, հայտնաբերվել են արտաքին պատի՝ 50 սմ հաստություն ունեցող քարեր:

Ավերակների հետազոտության ժամանակ հայտնաբերվել են անոթների կտորներ, մետաղադրամներ, մարդապատկեր արձանիկ և երկու կրաքարային արձաններ առյուծների տեսքով: