Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Լիդիանն ու մնացած հանքահենները ոչ մի լումա չեն վճարում իրենց վտանգավոր թափոնների և ջրերի աղտոտման համար». ՀԲՃ

371
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 16:05
«Լիդիանն ու մնացած հանքահենները ոչ մի լումա չեն վճարում իրենց վտանգավոր թափոնների և ջրերի աղտոտման համար». ՀԲՃ

Լիդիանն ու մնացած հանքահենները Հայաստանում ոչ մի լումա չեն վճարում իրենց վտանգավոր թափոնները տեղադրելու և ջրերի աղտոտման համար, որոնց վնասազերծումը հսկայական գումարներ են պահանջում։ Օրինակ․ Կանադայի կառավարությունը գնահատել է, որ իրենց երկրի թթվային դրենաժի ներուժ ունեցող հանքերի մաքրումը կարժենա 2-5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իսկ "TD Pearse Resource Consulting"-ը նշում է, որ հանքերի մեկ հեկտարի կայունացման ծախսերը կարող են կազմել 410 000 դոլար: ԱՄՆ-ում էլ օրական մոտ 1 միլիոն դոլար է ծախսվում՝ հանքերի թթվային դրենաժի ջրերի մաքրման համար։