Գարնանային համերգ՝ անվանի մենակատարների ներկայացմամբ
Մարտի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի գեղեցիկ համերգային ծրագիր՝ գարնանային շունչ հաղորդելով երաժշտասեր ունկնդիրներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի մենակատարներ, որոնք իրենց երիտասարդ տարիքում հասցրել են գրավել ամենամեծ բեմերը։ Ջութակահար և ալտահար Յուրի Ջիսլինին The Strad ամսագիրը համարում է «իսկապես ռոմանտիկ խառնվածքով վիրտուոզ»: Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում: Այժմ հերթը Հայաստանինն է. հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Յուրի Ջիսլինի կատարողական վարպետությունը։ Դաշնակահարուհի Սոֆիա Վաշերուկը դաշնամուր նվագում է 4 տարեկանից։ 2008-ին հիմնադրել է Siestango Quartet-ը, որը մասնագիտացել է Աստոր Պիացոլայի գործերի կատարմամբ: Իսկ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկիին հայաստանյան երաժշտասերները շատ լավ են հիշում։ 2010 թվականին նա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Յարոսլավ Նադրզիցկին իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից է: Ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում: Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Սլովակիայի ռադիոյի սիմֆոնիկ և բազմաթիվ այլ անդանի նվագախմբերի հետ: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54