Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի թագավորի դստերը ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել

2467
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 22:49
Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի թագավորի դստերը ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել

Ֆրանսիայի դատարանը միջազգային կարգադրագիր է տվել՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի դստերը ձերբակալելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ տեղեկությունների՝ Հասսա Բեն Սալմանին՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ Բեն Սալմանի քրոջը, հետախուզում են նրա անվտանգության ծառայության անդամների գործով: Նրան ցանկանում են հարցաքննել՝ կապված զինված բռնությունների, առևանգումների, կողոպուտների և սպառնալիքների հետ, որոնք տեղի էին ունեցել դեռևս 2016թ. արքայադստեր բնակարանում:

Ակնկալվում է, որ ապրիլի սկզբին Փարիզ կմեկնի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, ում այցը նախկինում մի քանի անգամ հետաձգվել էր:

Գործակալությունը նշում է, որ միջազգային կարգադրագիրը տրվել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերոթյունների բարդ ժամանակաշրջանում. Փարիզն առավել սերտ կապեր ունի Պարսից ծոցի սունիթական պետությունների հետ, իսկ Ֆրանսուա Օլանդի նախագահության ժամանակ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ուներ միջուկային բանակցություններում: