Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

288
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 21:05
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: