Վաղվանից նոր արագաչափեր կգործարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց-Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: |
Փակվել է Երևան-Աշտարակ մայրուղին (տեսանյութ)
152Երեկ, 21:18««Այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտ 20 մետր». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
131Երեկ, 19:30Այսօր և վաղը Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն
11523.04.2024, 13:18Ավտոերթ Լոս Անջելեսում՝ հաջակցություն տավուշցիների (լուսանկար)
11722.04.2024, 09:30Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում
15221.04.2024, 22:48Փլվածք է տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)
16321.04.2024, 22:06