Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան

471
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 19:35
1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան

1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո»՝ 4 գործողությամբ օպերայի պրեմիերան։ Իրադարձությունները նկարագրված են ըստ Աստվածաշնչի, իտալերեն լիբրետոյի հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան։
«Նաբուկկոն» Բաբելոնի Նաբուգուդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է։ Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ.թ.ա. VI դարի սկզբներին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին։

«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի՝ թվով երրորդ օպերան է։ Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero Va, pensiero, sull’ali dorat («Թռչի´ր, մի´տք, ոսկե թևերով») խմբերգը։‌

Օպերան ներկայում էլ հաճախ է բեմադրվում։ Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը։