Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դեղատոմսերով դեղերի ձեռքբերման որոշումը կընդունվի նաև Արցախում

457
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 22:08
Դեղատոմսերով դեղերի ձեռքբերման որոշումը կընդունվի նաև Արցախում

Մարտի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն դեղերի մեծամասնությունը ձեռք է բերվելու դեղատոմսերի միջոցով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրերս կայացած ԱԺ լիագումար նիստի ժամանակ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանն ասել է. «Մենք կկազմակերպենք նախապատրաստական աշխատանքներ թե՛ բուժանձնակազմի, թե՛ դեղատների հետ, և անպայման օրենքը կտեղայնացնենք մեր պայմաններին՝ հաշվի առնելով մեր համակարգի առանձնահատկությունները»: