Թուրքիայում կոչ են արել չուտել և չխմել ձախ ձեռքով
Թուրքիայի «Դիյանեթ» կրոնական հարցերով զբաղվող վարչությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ մուսուլմանների խորհուրդ է տրվում ձախ ձեռքով չուտել և չխմել, հայտում է mynet.com-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ Մուհամեդ մարգարեն «հաճելի չէր համարում» ձախ ձեռքով ուտելն ու խմելը: «Ձախ ձեռքով ուտում և խմում են սատանաները: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է հետևել մարգարեի խորհուրդներին, այդ իսկ պատճառով ծնողներն այդ կանոնները պետք է սովորեցնեն երեխաներին մանկուց»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ թույլատրվում է ձախ ձեռքով ուտել և խմել «ֆիզիկական թերությունների» դեպքում: Ավելի վաղ «Դիյանեթ»-ը հայտարարություն էր տարածել ամուսնալուծության մասին, որի համաձայն՝ ամուսինները կարող են ամուսնալուծվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ արտաբերի «talak» բառը (արաբերենով՝ «ամուսնալուծություն»): Սակայն կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն ուղարկել է հենց ամուսինը: Մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ ամուսինը, որը կնոջը քույր կամ մայր կանվանի, համարվում է ամուսնալուծված: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18