Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Փիթերը՝ Հայաստանի ամենատխուր արջը

2453
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 17:45
Փիթերը՝ Հայաստանի ամենատխուր արջը

«Բոլոր արջերից, որոնց մենք փրկել ենք Հայաստանում, Փիթերն ամենատխուրն է: Մենք գտանք մութ պահեստի անկյունում թաքցված արջուկին. նա նայում էր մեզ թախծոտ հայացքով, որը կոտրեց մեր սրտերն՝ իր պստլիկ վանդակի կեղտոտ գետնին կուչ եկած»: Այս մասին ասվում է International Animal Rescue կազմակերպության կայքում:

Եվ նույնիսկ այդ մութ անկյունում երևում էր, թե որքան տխուր էր նա, վանդակը փակ էր կողպեքով. «Մենք նրա համար լույս տեղադրեցինք: Այդ խեղճ կենդանին ողջ կյանքն անց է կացրել մթության մեջ՝ չտարբերելով ցերեկն ու գիշերը: Մենք չէինք կարող տեսնել նրա տանջանքները»,- նշում է կազմակերպությունը:

Կազմակերպությունը Փիթերին օգնելու համար նվիրատվություն է նախաձեռնել:

Փիթերը՝ Հայաստանի ամենատխուր արջը