Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նախարարությունը խնայողություններ է անում հիվանդների հաշվին. «Հրապարակ»

355
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ., 09:45
Նախարարությունը խնայողություններ է անում հիվանդների հաշվին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի ու մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արևային կայաններ տեղադրելու, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման համար:

Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։

Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլև նախարարությունը որոշել է դա խնայել»։

Մանրամասները՝ թերթի համարում: