Ինչո՞ւ երգչուհի Էլլա Տարունցը որոշեց Բրյուսել տեղափոխվել և ինչո՞վ է այժմ զբաղվում
Արդեն մի քանի տարի է՝ երգչուհի Էլլա Տարունցը հայրենիքում չի ապրում. Բրյուսել է տեղափոխվել: Ստեղծագործական գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել՝ շարունակում է աշխատել, հեղինակային նոր երգեր ձայնագրել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ ելույթներ է ունեցել եվրոպական տարբեր երկրներում: Առաջիկայում ևս համերգներով հանդես կգա երգիչ Հայկ Կասպարովի և Dj Արմանի հետ: «Ինձ համար տարբերություն չկա՝ որ երկրի հայերի համար եմ երգում, բոլորն էլ ջերմ են: Երգերը կատարում եմ հաճույքով ու ստանում փոխադարձ վերաբերմունք»,- ասաց Էլլա Տարունցը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր պատճառը, որ երգչուհին որոշեց բնակություն հաստատել Բելգիայում. արդյո՞ք չգնահատված լինելու պակասը կամ մեկ այլ խնդիր. «Ես երբեք խնդիրներից չեմ փախչում, հատկապես, երբ դրանք չկան: Միշտ գնահատված եմ եղել թե՛ ընկերների, թե՛ երկրպագուների կողմից: Ես ինձ միշտ երջանիկ մարդ եմ համարել, իսկ իմ ոչ շատ ակտիվ լինելը չգնահատված լինելու հետ կապ չի ունեցել, պարզպես չեմ սիրել ավելորդ վազքի մեջ մտնել... Որոշեցի կյանքիս մի ժամանակահատված հարազատներիս հետ ապրել, կարոտել էի, չէի կարողանում. տանջանքի նման էր դարձել»,- անկեղծացավ երգչուհին: Էլլան հայտնեց, որ հին ու նոր ստեղծագործությունները նոր մշակմամբ ներկայացնելու ծրագրեր ունի՝ հավելելով, որ երազում է այն օրվա մասին, թե երբ նոր երգերով ու տեսահոլովակներով կուրախացնի երկրպագուներին. «Ես իրենց շատ եմ կարոտում ու սիրում»,- ասաց Էլլան: |
Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
126Երեկ, 23:48Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
14021.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
210112.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
209312.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176110.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20504.04.2024, 14:18