Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աբովյան քաղաքում մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին

545
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 10:25
Աբովյան քաղաքում մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին

Երեկ՝ հունվարի 20-ին ողբերական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ-ն: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ-ն, ով փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն նա արդեն մահացած է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: