Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ աշտարակը
1518
Հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ., 01:05
Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում կառուցել են աշխարհի ամենամեծ օդամաքրիչ աշտարակը, որի բարձրությունը 100 մ է։ Ենթադրվում է, որ կառույցը կնվազեցնի օդի աղտոտվածության մակարդակը։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների խոսքով՝ չափումները ցույց են տվել, որ օդի որակի բարելավումը նկատվում է 10 ք․մ․ տարածության վրա։ Աշտարակն արտադրում է օրեկան ավելի քան 10 խ․մ․ մաքուր օդ։ Աղտոտված օդը մտնում է ապակեպատ «ջերմոցներ», որտեղ տաքանում է արևի ճառագայթներով և բարձրանում աշտարակով վեր՝ ֆիլտրացիայի ենթարկվելով։ Աշտարակը մաքրում է օդը և՛ ամռանը, և՛ ձմռանը։ Աշտարակը կառուցելու նախագիծը ստեղծվել է 2015 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է անցած տարի։ |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
300825.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
880214.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
179210.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
65527.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
26426.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
165421.02.2024, 01:06