Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թրամփը վատ է դաստիարակվել». Հայիթիի դեսպան

971
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 14:45
«Թրամփը վատ է դաստիարակվել». Հայիթիի դեսպան

Հայիթիի իշխանություններն ԱՄՆ-ից բացատրություն են պահանջել՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության հետ: Թրամփն այդ երկիրը «կեղտոտ խորշ» էր անվանել, փոխանցում է Fox News-ը:

«Նախագահը կամ վատ տեղեկացված է, կամ վատ դաստիարակված»,- հեռուստաալիքը մեջբերում է Հայիթիի դեսպան Փոլ Ալտիդորի խոսքը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը Կարիբյան հանրապետության իշխանությունների անունից Թրամփի վարչակազմից բացատրություն է պահանջել: Դեսպանը հայտարարել է՝ Հայիթիի կառավարությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ նախագահի խոսքն ու հավելել, որ այն հիմնված է կարծրատիպերի վրա: