Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Մեծ խնդրից խուսափողներն ու հետևանքի դեմ պայքարողներն ազնիվ չեն կամ վախենում են». Արամ Մանուկյան

265
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 15:00
«Մեծ խնդրից խուսափողներն ու հետևանքի դեմ պայքարողներն ազնիվ չեն կամ վախենում են». Արամ Մանուկյան

«Արտագաղթող երկրի համար, երբ տարեկան 60 հազար աշխատող ձեռք է դուրս գալիս ՀՀ-ից, հարկ ու տուրք հավաքելը դժվար է, իսկ աշխատավարձ, նպաստ, թոշակ, երբ ոչնչով չի ավելանում, պատճառը վերոնշյալն է: Քաղաքական ուժը պետք է պատճառը վերացնի, ոչ թե հետևանքների դեմ պայքարի: Եթե մոնոպոլ արտադրություն է, տնտեսության զարգացում չկա, կոռուպցիա է, որտեղի՞ց պետք է գումարներ առաջանան»,- «Ազատության» եթերում խոսելով 2018-ի հունվարի 1-ից համատարած թանկացումների մասին՝ ասել է նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ առնվազն տարօրինակ է Հարկային նոր օրենսգիրքն ընդունելուց հետո խոսել թանակցումների մասին, երբ մինչև ընդունելն ակնհայտ էր:

Հարցին՝ կմիանա՞ն արդյոք թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած առաջիկա երթին, նախկին պատգամավորն ասել է. «Չենք քննարկել այդպիսի բան, բայց մեզ մոտ ակցիաներին մասնակցելն ազատ է»: Ճշտող հարցին՝ թանկացումների դեմ որևէ կերպ պատրաստվո՞ւմ են պայքար ծավալել, նշել է. «Չէ: Պոչը ներկելու փոխարեն գլուխն է պետք ղեկավարել: Տնտեսության կործանման ժամանակ գնալ հետևանք վերացնելու, լուծում չէ.... Իհարկե, կողմ եմ, որ ժողովուրդը պայքարի, շատ մարդ լինի, բայց ժողովրդի պայքարն ուրիշ է, քաղաքական գործչինը՝ նպատակասլաց, հեռանկարային պետք է լինի: Մեծ խնդրից խուսափողներն ու էներգիան հետևանքի դեմ պայքարի վրա դնողներն, ազնիվ չեն կամ վախենում են, չգիտեն»,- ընդգծել է Մանուկյանը: