Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«ՀՀ ԶՈւ հետքաշումը կարող է ճեղքվածք ստեղծել պաշտպանության ոլորտում». Տիրան Խաչատրյան

313
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 20:54
«ՀՀ ԶՈւ հետքաշումը կարող է ճեղքվածք ստեղծել պաշտպանության ոլորտում». Տիրան Խաչատրյան

Տավուշի սահմանազատումը և ՀՀ ԶՈւ հետքաշումը կարող են ճեղքվածք ստեղծել պաշտպանության ոլորտում, լրագրողներին ասել է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
«Տասնամյակներ շարունակ այնտեղ կառուցվել են հզոր պաշտպանական ամրություններ՝ հաշվի առնելով տեղանքը, ռելիեֆը, հակառակորդի դիրքը և շատ այլ գործոններ։ Եվ այն բացը, որն առաջանում է զորքերի հետքաշման արդյունքում, չափազանց դժվար կլինի լրացնել»,- ասաց նախկին զինվորականը։
Նա մտավախություն ունի, որ այն բանից հետո, երբ բանակային ստորաբաժանումները հետ քաշվեն զբաղեցրած բնագծերից, հակառակորդը համեմատաբար հեշտությամբ կարող է իր ուժերն ու միջոցները շարժել դեպի Հայաստանի տարածքի խորքը և սկսել ծավալվել:

«ՀՀ ԶՈւ հետքաշումը կարող է ճեղքվածք ստեղծել պաշտպանության ոլորտում». Տիրան Խաչատրյան