Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի ծպտյալ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտմանը
![]() Ցեղասպանութունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց Ցեղասնանությունը ժխտող նարատիվների համար «Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, մենք պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։ Սա է՛լ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տեւական ցեղասպան քաղաքականության համատեքստում: Ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և գիտակցեն հաշվետվողականության կարևորությունը: Հանցագործ պետություններին հանդարտեցնելը գրեթե երբեք չի հանգեցնում թիրախային բնակչության անվտանգության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտողական նարատիվների որդեգրման։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտությանն ու հաշտեցմանը՝ չկորցնելով արդարության և պատասխանատվության անհրաժեշտությունը:» Աղբյուրը` lemkininstitute.com-+ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
