Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է». Ստեփան Դանիելյան

348
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 21:24
«Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։
Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է՝ կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։
Բացատրեմ՝ ինչու։
Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործն ԱԺ ընդդիմությունը պետք է անի.
1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,
2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։
Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակն, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, պետք է հանդիպեն պատգամավորների հետ՝ հատ-առ-հատ, եւ տեղ հասցնեն իրենց՝ ընտրողների պատգամը։
Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան՝ ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան