Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բնապահպանները Գերմանիային կոչ են արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը

706
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 14:35
Բնապահպանները Գերմանիային կոչ են արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը

Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունները գերմանացի քաղաքական գործիչներից պահանջել են վերջ դնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծին, գրում է Der Tagesspiegel-ը:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը բաց նամակ են ուղարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերին և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցին:

Բնապահպանները նշել են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը սպառնալիք է ներկայացնում Բալթիկ ծովի բնապահպանական խոցելի համակարգին:

Կազմակերպությունը նամակում ընդգծել է, որ պատրաստվում է դատարանի միջոցով հասնել նախագծի դադարեցմանը:

Նշենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է Բալթիկ ծովի միջով Ռուսաստանի ափերից մինչև Գերմանիա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ ընդհանուր հզորությամբ գազամուղի 2 ճյուղերի կառուցում:

Նախագծի իրականացմանը դեմ են մի շարք երկրներ: