Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Մուրացկանության մեխանիկան՝ 97 մանկապարտեզում»․ Արայիկ Հարությունյան

876
Հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ., 15:25
«Մուրացկանության մեխանիկան՝ 97 մանկապարտեզում»․ Արայիկ Հարությունյան

Ստորև բերված լուսանկարները Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թեիվ 97 մանկապարտեզից են: Առաջին լուսանկարի վրա ասվում է, որ դրամահավաքը մանկապարտեզներում խստիվ արգելված է: Բայց ծնողներին անընդհատ հորդորում են՝ «ֆոնդի» գումար տալ, առնվազն՝ 500 դրամ, «բայց որ մտքներովդ ավելի շատ անցնի, ավել տվեք»: Մյուս լուսանկարում հաշվեհամարն է՝ ծաղկամանի հետևում: Ծնողին մոտեցնում են այդ սեղանին, ծաղկամանը քաշում են, հաշվեհամարն արտագրել են տալիս, հետո ծաղկամանը դնում տեղը, այնպես, որ հաշվեհամարի հայտարարությունը փակվի:

«Հարգելի» տնօրեններ ու դաստիարակներ, Դուք կրթում եք մեր ապագա սերունդը: Այն, ինչ Դուք անում եք, մուրացկանություն է, ու Դուք ի վիճակի չեք կրթել երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Ձեր սաները արժանապատիվ կլինեն միայն մի դեպքում՝ եթե վեր կենաք, բոլորով գաք քաղաքապետարան ու ասեք, պարոն Մարգարյան, մեր աշխատավարձը ցածր է, ավելացրե՛ք այն: Մուրալը նվաստացնում է ձեզ և Ձեր կողմից կրթվող սերունդին: Էլ չեմ ասում, թե ինչ անհարմար դրության մեջ եք ամեն անգամ դնում ծնողին: